|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Իրաքի ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամներին: Աբդելբարի Ալ-Զիբարին, ինչպես նաև պատվիրակության անդամները, կարևորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունն առևտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Այդ ոչ այդքան ուշադրություն գրավող հանդիպմանը չի մասնակցել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի նախագահ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Վերջինս Հայաստան-Իրաք առևտրաշրջանառության առանցքային դերակատարներից է, մեծ քանակի խմիչքներ է արտահանում Իրաք: Հիշեցնենք, որ ՀԺ-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը նաև Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է: Թե ինչ գործունեություն է ծավալել նա Մոնղոլիայում, առայժմ հայտնի չէ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: