|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Ուջան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Honda» մակնիշի 17 VP 700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:
Փրկարարներն ուղևոր՝ 1960 թ. ծնված Ս. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և Ս. Խ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: