|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է երկրում այցով գտնվող` Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին. հայտոնում է Белта-ն: Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունն, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում: «Ցանկանում եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մի բանաձև»,- նշել է նա:
Լուկաշենկոն նաև ընդգծել է երկու երկրների հարաբերությունների եղբայրական բնույթը: