Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:
Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև քաղաքային կառավարման և զարգացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: