|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանն ու Հայաստանը որոշել են զորքերի կազմը, որը կգործի ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակներում: Այս մասին հաղորդել է գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Շարունակվում է Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Ղազախստան ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգերի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի գործնական իրականացումը: Ներկայումս ընթանում է Ռուսաստան-Կիրգիզիա, Ռուսաստան-Տաջիկստան ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի համաձայնեցման աշխատանքները »,- հավելել է Կուրաչենկոն: