Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդեն 1 ժամից ավելի է` լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը: Ի
«Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։
16:40 Ոստիկանները պրոֆեսիոնալ ձևով կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող ճիվաղին, ով տեղափոխվեց հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, կազմակեպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ովքեր Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հետ համատեղ իրականացրեցին ճիվաղին վնասազերծելու օպերացիան»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: