|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել իր երկու երեխաներին եւ բարիկադավորվել բնակարանում: Նրան կնոջը եւ երրորդ երեխային հայտնաբերել են մահացած. տեղեկացնում է Reuters-ը:
Տղամարդու գործողություններն առայժմ բացատրություն չունեն: Իրավապահները փորձում են բանակցել նրա հետ, համոզել` հանձնվել առանց դիմադրության:
Շենքը շրջապատված է ոստիկաններով, մոտակա տների բնակիչները տարհանվել են: Նրանցից մեկը պատմել է, որ այդ ընտանիքը նոր է բնակվում այդ շրջանում` 4 ամիս առաջ են այդտեղ տեղափոխվել իրենց 4 երեխաների հետ: