|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ›› ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:
ՀՀ բնապահպանության նախարարություն
