Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է երկրի տարբերի շրջանների շուրջ 66 դպրոցների աշակերտների հարցերին։ Հանդիպումն անցել է Սոչիում գտնվող «Սիրիուս» կրթական համալիրում։
Հարցին, թե ո՞րն է եղել իր կյանքի ամենաերջանիկ պահը, Պուտինը փոքր ինչ մտածել է ասելով․«Դժվար է ասել»։ Նրա խոսքով՝ մեծ նշանակություն են ունեցել փոքր հաղթանակները։
Պուտինը պատմել է, թե ինչպես է նախագահ դարձել, իր ղեկավար Բորիս Ելցինն է իրեն առաջարկել դառնալ վարչապետ, իսկ հետո առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Այդ առաջարկը Պուտինը սկզբում մերժել է, հետո համաձայնել է։
Հարցին, թե մանկության տարիներին ինքը չարաճճիություններ արել է, Պուտինն ասել է․ «Իհարկե, արել եմ, ինչն էլ ձեզ եմ ցանկանում»։
Պուտինը խոսել է իր երաժշտական նախասիրությունների մասին, իր սիրելի կոմպոզիտորներն են Բախը, Բեթհովենը, Մոցարտը, Ռախմանինովը, Լիստը, Շուբերտը, Չայկովսկին։
Թե ինչ է իր համար հաջողությունը, Պուտինը նշել է․ «Հաջողությունը հնարավորություն է օգտվել ինչ որ խնդրի լուծման արդյունքներից»։
Իսկ թե երիտասարդության տարիներին ում խորհուրդներից է օգտվել, Պուտինը նշել է, որ թեև ծնողները միշտ էլ երեխաներին ցանկանում են բարիք, սակայն ծնողները չպետք է խաթարեն երեխաների ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը։ Որպես օրինակ Պուտինը նշել է, որ ինքնուրույն է կայացրել որոշում ընդունվել համալսարան, չնայած այն բանին, որ ծնողները դա չեն ցանկացել ։
Թե որ իրադարձությունն է եղել իր համար ամենաազդեցիկը, Պուտինը անվանել է Սովետական Միության փլուզումը։