|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից:
«Հաշվի առնելով մայրաքաղաքում զբոսաշրջիկների տարեցտարի նկատվող հոսքերի ավելացումը՝ ակնհայտ է, որ Երևանի կենտրոնական հատվածներում տեղեկատվության աջակցության կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն կա:
Ընդ որում, զբոսաշրջիկներին սպասարկելուց բացի, այդ կետերը մեր համաքաղաքացիների համար կարող են դառնալ նաև որպես կոմունալ և այլ տեսակի վճարումներ կատարելու լրացուցիչ հարթակներ:
Հնարավորին կարճ ժամանակում համատեղ քննարկեք և ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի արդեն այս տարվանից տեղեկատվության աջակցության այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների, և թե՛ քաղաքի հյուրերի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: