կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 22:53
Հասարակություն

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում

Հուլիսի 3-ին առավոտյան ժամերից արդեն մարդաշատ են եղել ՀՀ ՊՆ Գավառի, Մարտունու, Սեւանի և Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսարիատները, որտեղից նորակոչիկների ծնողները և հարազատները Հայոց բանակ են ճանապարհել իրենց զավակներին: Զինվորական կոմիսարիատներում հրավիրված հավաքներից հետո նորակոչիկները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, մոմեր վառել իրենց բնակավայրերի եկեղեցիներում և ստացել հոգեւոր հայրերի օրհնությունը: Գավառի զինկոմիսարիատում նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա շնորհավորել է նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին բանակ ճանապարհելու կապակցությամբ, իսկ նորակոչիկներին մաղթել խաղաղ ու պատվով ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ:

Վարդենիսի տարածքում նորակոչիկներին բարեմաղթանների խոսքեր է ուղղել ՀՀ ԶՈւ բանակային երկրոդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, իսկ Բանակային երկրոդ կորպուսի և կայազորի հոգեւոր հովիվ Վոլոդյա սարկավագը նրանց նվիրել է Հայ զինվորի Աղոթքը և Աշոտ Երկաթի՝ Հայոց բանակի պահապան խաչը պատկերող թերթիկը: Գեղարքունիքի մարզից Հայոց բանակ զորակոչված տղաներն այսօր այցելել են Հայաստանի պատմության պետական եւ Ցեղասպանության թանգարաններ եւ Մատենադարան, ապա ժամանել հավաքակայան, որտեղից վիճակահանությամբ կմեկնեն համապատասխան զորամասեր: