կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 10:03
Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա»-ից` ՊԵԿ. «Հայկական ժամանակ»

«Գազպրոմ Արմենիա»-ից` ՊԵԿ. «Հայկական ժամանակ»

«Երեկ էլեկտրոնային լրատ­վամիջոցներից մեկում տե­ղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է «ՊԵԿ շենքում տե­ղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլ­խավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, որը ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել:

 

ՊԵԿ մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համա­ձայն՝ կարգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել: Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերու­թյան հասարակայնության հետ կապերի բաժնից Armtimes.com-ին գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանա­լուն պես այն կներկայացնենք:

 

«Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծա­ռայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարու­թյունյանը երկու շաբաթ է տվել այս­պես կոչված «կարգոներին» իրենց գործունեությունը դադարեցնելու համար:

 

Խոսքն այն «տրանսպորտա­յին» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղա­փոխում են Հայաստան, մութ սխե­մաներով իրականացնում մաքսա­զերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին, դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: