|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարատական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12:37-ին։ Այրվել է պատշգամբը՝ գույքով (5 քմ), հյուրասենյակը՝ գույքով (15 քմ) և խոհանոցը՝ գույքով (3 քմ):