Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր կառավարության նիստում հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայմանի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար համապատասխան հողամաս ձեռք բերելու ցանկություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար հողամասի կադաստրային արժեքի միանվագ և անհապաղ վճարման պահանջն էական բեռ է հանդիսանում: Որոշ դեպքերում այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում կոնկրետ համայնքներում բիզնես ծրագրերի իրագործման համար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է հողային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք չեն նախատեսում համապատասխան վճարման տարաժամկետման հնարավորություն»:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը վերանայելու և տարաժամկետման հնարավորություն սահմանելու վերաբերյալ:
Միաժամանակ նախատեսվում է սահմանել ժամանակացույցի տրամադրման հստակ պայմաններ և անձանց կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության գործիքակազմ: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ ոլորտը լուրջ ուսումնասիրել, որպեսզի վարչական գործողությունների կիրառման սուբյեկտիվ հնարավորություն չլինի: