|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարի աշխատանքները մայիսի 25-ին շարունակվել են «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ում: Այցի նպատակն էր մեկ արտադրության օրինակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին ցույց տալ միջազգային պրակտիկայում ընդունված պետական վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաև «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը հենց արտադրական գործընթացում առավել տեսանելի ու առարկայորեն է ներկայացրել կրիտիկական կետերի հայտնաբերման և ռիսկերի վերլուծության ու գնահատման մեխանիզմները:
Այս ացելությունը մեծապես օգնել է հենց արտադրողին՝ կողմնորոշվելու և իր գործունեության ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցում: