|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում կմրցի իսպանական «Սելտա»-ի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը հետաքրքրիր վիճակագրություն է ներկայացրել հանդիպումից առաջ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սելտա»-ի դարպասը գրավելու դեպքում կդառնա «մանկունյացիների» առաջին ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 5-րդ արտագնա խաղում անընդմեջ:
Այս պահին Մխիթարյանը կրկնել է Դևիդ Հերդի, Դուայթ Յորքի, Ռուդ վան Նիստելրոյի, Կրիշտիանու Ռոնալդուի ու Ուեյն Ռունի ռեկորդը:
«Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: