Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ մարտի 26-ին, Դաշնակցական երիտասարդների հերթական քարոզչավայրը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն էր, որտեղ, ավելի ուշ պլանավորված էր նաև ՀՅԴ վարկանիշային թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ՝ Պարույր Սևակի արձանի շրջակայքում:
Երիտասարդական-ուսանողական քարոզարշավը դաշնակցական երիտասարդներն իրականացրեցին նույն կարգախոսներով, ինչ նախորդները՝ քաղաքացիներին ներկայացվեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, բացառապես ուսանողական հիմնախնդիրներին վերաբերող «Նոր սկիզբ արդար Հայաստան» և Հայաստանի երիտասարդական միության «Ոչ ընտրակաշառքին» թռուցիկները:
ՀՅԴ երիտասարդների քարոզչական օրն ավարտվեց ՀՅԴ տեղի նախընտրական շտաբի կողմից կազմակերպված հավաքով, որի ընթացքում ունեցած ելույթով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը մեկ անգամ ևս հորդորեց քաղաքացիներին հանուն երիտասարդների քվեարկել սեփական խղճով և հեռու մնալ նախընտրական վարկաբեկիչ երևույթներից:
ՀՅԴ երիտասարդական-ուսանողական
նախընտրական շտաբ
26.03.2017թ.