|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մարտի 17-ին, ժամը 15:01-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարներն որոնողական աշխատանքներ են իրականացրել «Կամակատար» կոչվող մատուռից դեպի Ստեփանավան քաղաքի ուղղությամբ:
Ժամը 18:15-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: