կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-05 12:37
Հասարակություն

Քաղաքացի է կորել

Քաղաքացի է կորել

Մայիսի 5-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.25-ի դրությամբ փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից Դեբեդ գետի երկայնքով որոնողափրկարարական աշխատանքները վերսկսել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Գ. Պ.-ը ս. թ. մայիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները: Վատ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 18.30-ին Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները դադարացվել են: