Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Այս օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա:
ՄԱԿ-ը 1975 թվականը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թվականին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո որոշ ժամանակ մարտի 8-ը որեպս կանանց տոն չնշվեց, սակայն ժողովուրդը ավանդաբար նշում էր մարտի 8-ը և այսօր մարտի 8-ը ոչ աշխատանքային է:
Սա, իհարկե, պատմական ակնարկ էր, իսկ Yerkir.am-ի ջերմ մաղթանքները ներկայացնում ենք ստորև:
Սիրելի կանայք ու աղջիկներ
Թող խաղաղությամբ լեցուն լինի ձեր ամեն օրը. զինվոր որդիները, եղբայրներն ու սիրելի տղամարդիկ իրենց ամուր թիկունքով պահպանեն ձեզ:
Թող սիրով լեցուն լինի ձեր ողջ կյանքը. ամեն պահ ձեզ սեր նվիրեն, նվիրողը լինի ասպետ, թե` հասարակ հայ տղամարդ:
Թող ձեր կյանքը ողողված լինի ծաղիկներով ու ծաղիկների գույներով. այդ գունային գամմայի մեջ իր ուրույն տեղը գտնի երջանկության համար անհրաժեշտ դրամագլուխը:
Եվ, ի վերջո, թող մեր բոլոր վերոնշյալ ցանկությունները իսկապես իրողություն լինեն բոլորիդ կյանքում: