Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնել ենք, որ այսօր` ժամը 10:17-ին, երկրաշարժ է գրանցվել Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտնեց, որ ցնցումների հետևանքով քաղաքում ավերածություններ ու տուժածներ չկան:
«Էպիկենտրոնը բավականին մոտ էր քաղաքին: Բնակիչներն արագ դուրս են եկել տներից, տարհանվել են մանկապարտեզների և դպրոցների երեխաները, այլ հաստատությունների աշխատակիցներ»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքն արդեն վերադառնում է բնականոն աշխատանքին:
Հայրապետյանը տեղեկացրեց, որ Կապանում շատ են մասնավոր տները, և հնարավոր է` որոշ տներում ոչ լուրջ վնասներ եղած լինեն: «Կա համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի մասնավոր դեպքերը, և համապատասխան ընթացք կտրվի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:
Նախնական տվյալներով` ավերածություններ չկան: