|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում 49-ամյա տղամարդը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Yerkir.am-ի հետ զրույցում Հարթավանի համայնքապետ Ժիրայր Ավետիսյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին գիշերը:
«Առաստաղից թելով կախվել էր: Ա. Խ.-ն ամուսնացած էր, երկու երեխա ունի` մեկ աղջիկ և մեկ տղա: Ա. Խ.-ն առողջության հետ կապված որոշ խնդիրներ ուներ աղեստամոքսային տրակտի հետ կապված: Երկու օր առաջ նորից գնացել էր բժշկի` դեղեր, ստուգումներ: Իմ կարծիքով` ինքնասպանության պատճառն առողջական խնդիրներն էին, քանի որ ուրիշ որևէ խնդիր չի ունեցել նա: Նրան լավ եմ ճանաչում` հաշտ ու խաղաղ ապրող ընտանիք էր, աշխատում, ապրում էին` պարտքեր, բան չունեին»,- ասաց Ավետիսյանը: