Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԳԴՀ կառավարությունը մտադիր է ընդլայնել ներգաղթյալների բջջային կապի տվյալների ստուգման իր լիազորությունները: Այդ տվյալները նախատեսվում է օգտագործել Գերմանիայում ապաստան հայցող անձի ճշգրիտ նույնականացման համար, գրում է «Deutsche Welle»-ն մի շարք տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:
Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց տրամադրության տակ եղած օրինագծին, որը պատրաստել են Գերմանիայի ՆԳՆ-ում և որն ուղղված է ներգաղթյալների արտաքսման արագացմանը: Փաստաթուղթը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք մերժում են ստացել երկրում մնալու հարցում: Փաստաթուղթը դեռ վերջնական չի հաստատվել, գրում են ԶԼՄ-ները:
Ըստ գործող օրենսդրության, փախստականների գործերով զբաղվող դաշնային գերատեսչությունն իրավունք չունի զննել փախստականների բջջային հեռախոսների տվյալներն առանց նրանց թույլտվության: Բացառություն են միայն այն դեպքերը, երբ խոսքը հանցագործության մեջ կասկածվելու մասին է:
Ըստ ԳԴՀ ՆԳՆ-ի, 2016-ին բջջային հեռախոսների տվյալների կիրառումը կարող է նպատակահարմար լինել ապաստան հայցողների 50-60 տոկոսի նույնականացման հաստատման համար, խոսքը մոտ 150.000 մարդու մասին է:
Ըստ Գերմանիայի իշխանությունների, փախստականները հաճախ սխալ տվյալներ են հայտնում իրենց մասին` արտաքսումից խուսափելու կամ ավելի շատ սոցնպաստներ ստանալու համար: