|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին» մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Սիրիա տեղափոխող օդանավը փետրվարի 17-ին՝ ուշ երեկոյան, վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ռազմաբազայում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա են տեղափոխվել առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և հագուստ:
Մարդասիրական ուղեբեռը տեղափոխած օդանավը ռազմաբազայում դիմավորել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ու ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Պավել Գյոզալյանը:
Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես բաժանվելու է սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին:
ՀՀ ՊՆ