Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց փաստաթղթային ձևակերպման և մի շարք այլ խախտումներով ապրանքների իրացման դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն 2016 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունում գործող մեկ մատակարարից ներմուծել է շուրջ 140 միլիոն դրամ ինվոյսային արժեքով տարբեր ապրանքներ՝ հագուստ, ավտոպահեստամասեր, ձեթ:
Ներկրված ապրանքների ողջ խմբաքանակն, առանց փաստաթղթային ձևակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց և տնտեսվարողների: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չունի առևտրային ու պահեստային տարածքներ, ապրանքանյութական արժեքների մնացորդ և ներմուծված ապրանքների իրացմանը վերաբերող հարկային հաշիվներ: Բացի այդ, «ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվառման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ընկերությունը չի ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր և պետբյուջե որևէ վճարում չի կատարել:
ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների համաձայն՝ ընկերությունը ցույց է տվել ընդամենը 11.4 մլն դրամի իրացման շրջանառություն, սակայն պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջացրել` ցույց տալով շուրջ 60 հազար դրամ հաշվանցման ենթակա գումար: «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ»-ի կողմից ներկրված որոշ ապրանքատեսակներ ենթակա են եղել դրոշմապիտակավորման, սակայն ընկերությունը դրոշմապիտակների ստացման հայտ չի ներկայացրել և չի ստացել: Խախտման վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին