Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀԿ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը։ Ընդհանուր ցուցակում, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, լինելու է 63 կամ 64 հոգի։ Շարմազանովն ասաց, որ նրանց մեջ այս անգամ ևս կլինեն ՀՀԿ-ի հետ համագործակցող ուժերի ու կառույցների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, ջավախքյան երկու կառույցներից՝ «Ջավախք հայրենակցական միությունից» և «Վիրահայերի միասնությունից» ՀՀԿ ցուցակի 30 և 31-րդ տեղերում կլինեն Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը։ Նրանցից առաջ կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արման Սաղաթելյանը, 25-րդ տեղում կլինի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, 26-րդ տեղում՝ Միհրան Հակոբյանը։ Գեներալ Մանվել Գրիգորյանը 17-րդ հորիզոնականում է։
Ցուցակում է նաև վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը։ Առաջին տասնյակից հետո անցողիկ տեղեր կզբաղեցնեն նաև Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, գենդերի հարցերով զբաղվող Ջեմմա Բաղդասարյանը։ Առաջին 40 տեղերում կլինեն նաև Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Հովհաննես Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահրամ Մկրտչյանը, Կարեն Բեքարյանը, Հայկ Բաբուխանյանը։
Տեղ կունենա նաև ՄԻԱԿ անդամ Լևոն Մարտիրոսյանը։ Ցուցակում նորահայտ կանայք կան, այստեղ է նաև Տարոն Մարգարյանի օգնականը՝ Մարիա Բարեղամյանը, Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահ Հասմիկ Ավոյանը, ԱԺ լրատվականից՝ Լուսինե Թունյանը, Կարեն Ավագյանի աշխատող Արուսյակ Պողոսյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: