|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հետաքննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 22:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արման Խաչատրյանը Mercedes մակնիշի 77 OO 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 54-ամյա Զինաիդա Բականինային և 36-ամյա Իգոր Պոզյադինին:
Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները, ովքեր Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ են և ժամանակավորապես բնակվում են Երևանի «Ուրարտու» հյուրանոցային համալիրում, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկակական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: