|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների` Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպմանը Մոսկվայում, բայց դեռ կոնկրետ առաջարկներ չկան. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Գաղափարը հնչեց, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Վիկտորովիչը (Լավրովը) առաջարկեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասացի` խնդրեմ, ես պատրաստ եմ»,- հայտարարել է նա:
Մամեդյարովը հավելել է, որ ժամկետներ չեն քննարկվել: «Դա պահանջում է գրաֆիկների համաձայնեցում: Դեռևս կոնկրետ ժամկետներ չեն առաջարկվել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,- շեշտել է նա: