կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 21:00
Հասարակություն

Բնակարանագողը բռնվել է փախուստի պահին

Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ Վահագնի թաղամասի տներից մեկում հունվարի 26-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, գողության փորձ է կատարվել։ Հաղորդում տվողը տան տերն է եղել, որը հայտնել է, որ փախուստի պահին գողերից մեկին բռնել է։

Գողերը որպես թիրախ էին ընտրել թաղամասի անավարտ տներից մեկը, որը շրջապատված է կիսակառույց և դատարկ տներով։

Ոստիկանները պարզել են, որ խմբով են գործել, կոտրել են ննջասենյակներից մեկի ապակին, բայց չէին հասցրել ներս մտնել: Տանտերերի կողմից բռնված գողին բերման են ենթարկել ոստիկանություն: Պարզվել է, որ նա նախկինում մի քանի անգամ դատապարտված 22-ամյա Հարություն Տ.-ն է:

Նա խոստովանել է, որ պատոհանի ապակին կոտրել է, որ ներս մտնի եւ գողություն կատարի, բայց ձայներ է լսել եւ փորձել է փախչել, բայց չէր ստացվել:

Դեպքից օրեր առաջ էլ ոստիկանության Մաշտոցի բաժնում բնակարանային գողության նախապատրաստման վերաբերյալ նյութեր կային: Այստեղ էլ դիմակավորված երեք մարդ փորձել են տուն մտնել, սակայն երբ վրա են հասել բնակիչներն ու անվտանգության աշխատակիցները, եռյակը փախուստի է դիմել: Կասկածյալների մեջ է եղել նաեւ Հարություն Տ.-ն:

Նույն օրը ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել նաեւ 27-ամյա Վահագն Հ.-ին: