կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-05 15:45
Աշխարհ

Ֆրանսիացիները դեմ են Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությանը

Ֆրանսիացիները դեմ են Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությանը

Ֆրանսիայում հարցման մասնակիցների մեծ մասը (68 տոկոս) կողմ են արտահայտվել, որ երկրի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ իր կնոջը ֆիկտիվ աշխատանքի տեղավորելու վերաբերյալ սկանդալի պատճառով։

Ifop-ի անցկացրած հետազության արդյունքների համաձայն, որը կատարվել է Journal du Dimanche ամսագրի համար, հարցվածների 68 տոկոսը ցանկանում է, որ Ֆիյոնը հանի իր թեկնածությունը։ Ընդամենը 23 տոկոսն է նախկին վարչապետին ազնիվ համարում, իսկ 77 տոկոսը հակառակ կարծիքն ունի։

Հարցմանը մասնակցել է 1007 մարդ, այն անցկացվել է փետրվարի 3-4-ին։

Ավելի վաղ Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքները ցույց էին տվել, որ հարցված ֆրանսիացիների 69 տոկոսը կողմ է, որ Ֆիյոնի փոխարեն այլ թեկնածու առաջադրվի աժ ուժերի կողմից։

Նախկին վարչապետի կնոջ՝ Պենելոպայի, անվան շուրջ սկանդալ էր հասունացել Canard Enchaine երգիծական թերթում հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ նա 8 տարի աշխատավարձ է ստացել որպես պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնի օգնական։ Թերթը վկայակոչել էր վճարային բլանկները, որոնց համաձայն Պենելոպան փող է ստացել 1998-2002 թվականների ընթացքում պատգամավորների ծառայությունների համար վճարումների համար նախատեսված հիմնադրամներից։ Միաժամանակ, թերթը հիշեցրել էր, որ ընտանիքի անդամներին տարբեր աշխատանքների համար վարձելը չի հակասում օրենքին միայն այն դեպքում, երբ դա կեղծ չէ։

Ֆիյոնի կնոջ նկատմամբ հետաքննություն է սկսվել հունվարի 25-ին։ Ինքը՝ Ֆիյոնը, հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները՝ նշելով, որ իր կինը միշտ իր հետ է աշխատել՝ 1981 թվականի ընտրություններից ի վեր։ Նա հայտարարել է, որ տեղի ունեցողը լայնամասշտաբ արշավ է, որի նպատակն իրեն նախագահի մրցապայքարից դուրս մղելն է։