|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մոտ 10 մարդ մահացել է, ևս 12 մարդ վիրավորվել ձնահոսքի հետևանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Բադահշան գավառի գյուղերից մեկում: Այս մասին «Սինհուա»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների և հումանիտար հարցերով ծառայության տնօրեն Սայեդ Աբդուլա Ջեհքանը:
Նրա խոսքով՝ նախնական տեղեկությունով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հնարավոր է՝ զոհերի թիվն աճի, քանի որ աղետի հետևանքով 18 տուն փլուզվել է: Պաշտոնյան հայտնել է, որ տուժած շրջան փրկարար խումբ է ուղարկվել:
Վերջին մի քանի շաբաթներին Քաբուլից 315 կմ հյուսիս-արևելք գտնվող այս լեռնային շրջանում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել: