կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 21:56
Հասարակություն

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են: 

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Գորիս հատվածի 170-260-րդ կմ-երին և Քաջարան-Մեղրի հատվածի 327-370-րդ կմ-երին առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: