Ստամբուլի Հադըմքյոյում գտնվող պալստիկի գործարանում հունվարի 25–ի երեկոյան պայթյուն է որոտացել։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Հադըմքյոյի պլաստիկի գործարանում որոտացած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունի հետեւանքով 4 աշխատակից վնասվածքներ են ստացել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ հաշվարկներ։