|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Զանգակատուն գյուղում` հայրը ննջասենյակում կախված է հայտնաբերել 17-ամյա որդուն:
Yerkir.am-ի հետ զրույցում Զանգակատուն գյուղի գյուղապետ Էմին Սահակյանը նշեց, որ 17-ամյա Արման Թադևոսյանը Մոնթե Մելքոնյան վարժարանի նախկին սան է, իսկ այժմ սովորում է գյուղի դպրոցում. Արմանն այս տարի ավարտում էր դպրոցը։
«Ոչ ոք չգիտի պատճառը, բոլորս էլ ապշած ենք: Խոսել եմ տղայի հոր և մոր հետ` երկուսն էլ ասում են, որ որևէ լուրջ խնդիր տղան չի ունեցել: Հոգեկան խնդիրներ էլ չուներ տղան, չգիտեմ: Արմանի մայրն ու հայրն ամուսնալուծված են, և նա ապրում էր հոր ու տատիկի հետ»,-ասաց Սահակյանը:
Նա նշեց նաև, որ տղան ինքնասպանություն գործելուց առաջ որևէ գրություն չի թողել.«Գործի հետ կապված քննություն է գնում, տեսնենք` միգուցե մի բան պարզվի»: