|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: