Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունվարի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Վաչե Տերտերյանը նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունել է Ֆրանս Վիկերսին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ առկա համագործակցությունը: Փոխնախարարը հատկապես կարևորել է գործակցության փաթեթում առկա երկու ծրագրերը` «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր»-ը և «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր»-ը:
Վաչե Տերտերյանի խոսքով, ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը նաև ՀՀ կառավարության տարածքային զարգացման գերակայության համատեքստում են: «Դրանք նաև հեռանկարային են մասնավոր հատվածին այս ծրագրերում ներգրավելու առումով: Բացի այդ, ՎԶԵԲ-ի ներկայացվածությունը կարևոր է նաև այլ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում, որոնք միտված կլինեն գործարարության զարգացմանը և տնտեսական միջավայրի աշխուժացմանը: Այս ծրագրերը կարևոր են նաև պետություն-համայնք-մասնավոր հատված գործակցության համատեքստում, քանի որ առաջին անգամ այն համայնքները, որտեղ իրականացվելու են ծրագրերը, ներգրավվելու են որպես վարկային գործընթացի մասնակիցներ»,-նշել է փոխնախարարը:
Ֆրանս Վիկերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ է 2016թ. մայիսից և այցի նպատակն է տեղում ծանոթանալ համագործակցության ընթացիկ վիճակին և գործակցության նոր հնարավորություններին:
Հադիպման ավարտին Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, վստահեցրել, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերն առաջիկայում ավելի ընդլայնվելու են և ամրապնդվելու:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն