|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Չինաստանը հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, որը Վաշինգթոնում կայանալու է հունվարի 20-ին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ը պաշտոնական ներկայացուցիչներին չի հրավիրել արարողությանը»,-ասել է դիվանագետը:
ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում, հանդիսությունները կսկսվեն վաղօրոք, դեռ հունվարի 17-ին: Նախատեսվում են մի քանի ընդունելություններ ի պատիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և փոխնախագահի, նաև Թրամփի կողմից կազմավորվող վարչակազմի նախարարների: