Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աֆրիկայի հյուիսում գտնվող իսպանական Սեուտ անկլավում հակաահաբեկչական գործողության արդյունքում Ազգային Գվարդիան երկու մարդ է ձերբակալել և զենքով գաղտնարան հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։
Նշվում է, որ գաղտնարանը հայտնաբերվել է լեռնային տեղանքում՝ կասկածյալներից մեկի ավտոտնակի մոտակայքում։ Որոնողական աշխատանքներն ու նոր գաղտնարանների որոնումները շարունակվում են։
Իսպանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ խոսքը վտանգավոր հանցագործների մասին է, որոնք կասկածվում են իսլամիստական ահաբեկչության հետ կապված գործողություններ իրականացնելու մեջ։