կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-28 10:10
Հասարակություն

Գիշերը հակառակորդն ակտիվ կրակել է Հադրութի և Մարտունու ուղղությամբ

Գիշերը հակառակորդն ակտիվ կրակել է Հադրութի և Մարտունու ուղղությամբ

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:

  Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք  պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

  Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: