|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ամփոփելով ընթացիկ տարվա աշխատանքները, անդրադարձավ պետպատվերին: Նա նշեց, որ տեղյակ է` լինում են դեպքեր, երբ պետպատվերին տրամադրված գումարը սպառվում է, սակայն հերթագրման մեջ դեռ որոշ մարդիկ են մնում: Ըստ Ալթունյանի` իրենք ամեն ինչ անում են, որ գումարների բաշխման թափանցիկությունն ապահովեն, և շուտով այդ գործընթացին կարող ենք հետևել օնլայն, և յուրաքանչյուրը կարող է հետևել շրջանառությանը:
«Համոզված եմ, որ նման կերպ հնարավոր չարաշահումների` անգամ ցանկությունը կկանխենք: Իսկ պետպատվերի գումարները, այո, կարող են վերջանալ 1-2 ամիս շուտ, դա պատահում է, ամբողջ աշխարհում է այդպես: Ավելին` Մեծ Բրիտանիայում պետպատվերով վիրահատվելու համար հիվանդները սպասում են 2-3 և ավելի տարիներ, իսկ մեզ մոտ 2-3 ամսվա մասին է խոսքը: Ուղղակի բժիշկը պարտավոր է տարանջատել շտապ բուժօգնությունն ու այն հիվանդին, ում կարելի է հերթագրել ու ամիսներ անց տրամադրել ծառայությունը»,- ասաց նախարարը: