կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 16:13
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 245 միավոր` Հայաստանի` 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դառնում է Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, նրա անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՖՖ պաշտոնական կայք