|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Երևանի Հարավարևմտյան թաղամասում:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ առավոտյան` ժամը 9:11-ի սահմանում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ դիմակավորված անձը ավազակային հարձակման փորձ է կատարել տարադրամի կետի վրա:
Նախնական տեղեկություններով` անհայտ անձն արձակել է երեք կրակոց, սակայն նրան չի հաջողվել գումար վերցնել, ինչից հետո և դիմել է փախուստի:
Այս պահին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցառումներ են ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար: