Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկվում է դեկտեմբերի 13-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Նա մեկ օր ժամանակ խնդրեց հստակեցումների համար, քանի որ նախատեսված է օրակարգում ներառել «Ապօրինի հարստացման քրեականացման մասին», «Հարկային արտոնությունների մասին» օրենքների փաթեթը և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը առաջարկեց օրակարգում ներառել նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը` կապված զբոսաշրջության զարգացման հետ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ հետաքրքրվեց` այդ ԱԺ արտահերթ նիստը վերջի՞նն է լինելու, թե փետրվարին կունենան ԱԺ նիստեր, որովհետև «Վարչատարածքային կառավարման օրենքում» փոփոխություններ անելու մասին հարցը պետք է ներկայացնել ԱԺ քննարկմանը և պետք է հասկանալ, թե դա երբ պետք է ներկայացնել:
Դավիթ Լոքյանին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունանը` ասելով, որ ԱԺ-ն շարունակելու է իր բնականոն աշխատանքները մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը:
Վարչապետը հարցրեց. «Պարո'ն Լոքյան, Դուք ի՞նչ նկատի ունեիք»:
Լոքյանն էլ պատասխանեց, որ իրեն հետաքրքրում է` փետրվար ամսին ԱԺ նիստեր կգումարվե՞ն, թե՞ ոչ:
Նշենք, որ կան մտահոգություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող նախընտրական գործընթացների վերաբերյալ, որովհետև հնարավոր է` շատ պատգամավորներ զբաղված լինեն նախընտրական գործընթացներով, չներկայանան ԱԺ նիստերին, և ԱԺ-ն էլ նիստեր չգումարի քվորում չապահովելու պատճառով: