|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դեկտեմբերի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ. հայտնում է ԵՏՀ-ի պաշտոնական կայքը:
Կողմերը քննարկել են ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հրատապ հարցեր: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Իրանն այն երկրների ցուցակում է, որոնք առաջնահերթ են ԵՏՄ-ի համար` ազատ առևտրի գոտու ստեղծման տեսանկյունից: Սանաին նշել է, որ Իրանը հետաքրքրված է, որ այդ գործընթացն առավելագույնս արագ ընթանա: