կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 13:14
Աշխարհ

Ղրղզստանի նախագահը դեմ է երկրում ռուսական ռազմաբազային

Ղրղզստանի նախագահը դեմ է երկրում ռուսական ռազմաբազային

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի ավարտից հետո դուրս կբերվի երկրից. հայտնում է АКИпресс-ը:

«Մենք Ռուսաստանի հետ միշտ կլինենք ռազմավարական գործընկերներ, բայց Ղրղզստանն ապագայում պետք է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի վրա, այլ ոչ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի բազաների: Մենք պետք է կառուցենք սեփական բանակը»,- հայտարարել է նախագահը:

Նա հայտնել է, որ ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը 2009 թվականին ստորագրել է երկրի նախկին նախագահը: Փաստաթղթի գործողության նախնական ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարացվել 49 տարով, այնուհետև` յուրաքանչյուր 25 տարին մեկ:

«Մենք թողեցինք միայն 15 տարով… ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացավ ինձ այդ հարցում»,- նշել է Աթամբաևը: