|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Թալիշ գյուղ ու տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը Բակո Սահակյանը Դադիվանք գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիրի տարածքում հանդիպում է ունեցել «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավի մասնակիցների հետ:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման արշավները դարձել են ավանդական՝ կարևորելով դրանք մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հարազատ երկրի պատմությունը, մշակույթը, բնությունը ճանաչելու, ընկերական կապերն ամրապնդելու տեսանկյուններից:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, սահմանադրական բարեփոխումների ընթացքին, երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր: