|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ հաստատվեց ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիսկովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ:
ՀՀ ԱԻ նախարարությունից տեսակապին մասնակցում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Ն. Գրիգորյանը և փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը:
Տեսակապի սկզբում Ս. Ազարյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԻՆ նախարարությանը` պատահարին արագ արձագանքելու, պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու և ակտիվ համագործացության համար:
ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվեն նաև ավտոբուսի վթարի հետևանքով ազգությամբ հայ երկու զոհի դիերը:
ՀՀ ԱԻՆ