կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 11:18
Իրավական

Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի

Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է ևս մեկ քաղաքացի

Ի լրումն մեր 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հաղորդագրության, տեղեկացնում ենք.

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ: Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։
 
 Հիշեցնենք, որ  նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
 
ՀՀ Գլխավոր դատախազություն