կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 11:42
Քաղաքական

Կարեն Կարապետյանը Գագիկ Խաչատրյանին գործուղում է Մոսկվա

Կարեն Կարապետյանը Գագիկ Խաչատրյանին գործուղում է Մոսկվա

Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 21-23-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ նշված է. «Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»: