Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամռանը բնության գրկում և լողափներում հանգիստը նախընտրող մեր համաքաղաքացիներին առաջարկում ենք հետևել մի քանի պարզ կանոնների` առողջության հետ կապված անախորժ հետևանքներից խուսափելու նպատակով:
1. Շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում:
2. Չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և շուտ փչացող այլ մթերք այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:
3. Խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են մանրէների բազմացման համար:
4. Խմելու համար օգտագործել շշալցված ջուր:
5. Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):
6. Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պաշտպանել միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը պահեք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ ֆոլգայով:
7. Խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ:
8. Նախընտրելի է խորովածի համար օգտագործել անյուղ միս: Այն պատրաստել անմիջապես օգտագործելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը միշտ չէ անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում պատրաստ, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղներ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք որոշ չափով օժտված են ախտահանող հատկություններով:
9. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու ջրով:
ՀՀ ԱՆ